12 երկրների, այդ թվում՝ Հայաստանի զինվորականներն արդեն ժամանել են Մոսկվա և մասնակցում են Հաղթանակի զորահանդեսի փորձերին, հաղորդել է Ռուսաստանի ցամաքային ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ Օլեգ Սալյուկովը։
Կրեմլը պատրաստվում է հունիսի 24-ին Կարմիր հրապարակում մեծ շուքով նշել Երկրորդ համաշխարհային պատերազմի 75-ամյա հաղթանակը․ հաղորդվում է, որ զինվորական շքերթին ներկա կլինեն 13 պետությունների պատվիրակություններ։ Օրեր առաջ իր մասնակցությունը հաստատել է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։