Կորոնավիրուսային վարակի դեպքերի ընդհանուր թիվն աշխարհում մոտենում է 8 միլիոն 350 հազարին, մահացել է մոտ 450 հազար, ապաքինվել՝ 4 միլիոն 75 հազար մարդ, վկայում են ԱՄՆ Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալները:
Վարակի և մահվան դեպքերի թվերով առաջատարը շարունակում է մնալ Միացյալ Նահանգների՝ համապատասխանաբար շուրջ 2 միլիոն 160 հազար և 118 հազար:
Երեկ Չինաստանի մայրաքաղաքում, որտեղ համաճարակի նոր բռնկում է գրանցվել, հայտնաբերվել է վարակի ևս 31 դեպք: 21 միլիոն բնակչություն ունեցող Պեկինում փակվում են դպրոցները, ձեռնարկությունների աշխատակիցներն անցնում են հեռավար աշխատանքի, իսկ քաղաքի միջազգային օդանավակայանում ավելի քան հազար չվերթ է չեղարկվել՝ ընդհանուրի մոտ 70 տոկոսը: Չինաստանի մյուս քաղաքներն ու նահանգները կարանտին են պարտադրում մայրաքաղաքից ժամանողներին:
Ուկրաինայում «հարմարվողական կարանտինը» կերկարաձգվի մինչև հուլիսի 31-ը՝ կորոնավիրուսով հիվանդների թվի աճի պատճառով, հայտարարել է վարչապետ Դենիս Շմիգալը: Մինչև հուլիսի վերջ ուկրաինացիներն առանց անհատական պաշտպանիչ միջոցների չեն կարողանա գտնվել հանրային տրանսպորտում և փակ տարածքներում: