Մատչելիության հղումներ

Գերմանական երկրորդ ընկերությունն է փորձարկում նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը


CureVac ընկերության աշխատակիցը աշխատում է Covid-19-ի պատվաստանյութի վրա, արխիվ
CureVac ընկերության աշխատակիցը աշխատում է Covid-19-ի պատվաստանյութի վրա, արխիվ

Գերմանական բիոտեխնոլոգիական հայտնի ընկերություններից մեկը՝ CureVac-ը այսօրվանից սկսում է նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումները։

Ըստ «Ռոյթերզ»-ի, հետազոտությունները կանցկացվեն Գերմանիայում և Բելգիայում, այս փուլում դրանց կմասնակցեն մոտ 200 կամավորներ։ Ակնկալվում է, որ առաջին արդյունքները հայտնի կդառնան աշնանը։

Կառավարությունը հայտարարել է, որ եթե դրանք արդյունավետ լինեն, մինչև հաջորդ տարվա կես ընկերությունը կստանա արտադրություն սկսելու թույլտվությունը։

Ավելի վաղ կլինիկական փորձարկումների մասին էր հայտարարել նաև գերմանական մեկ այլ ընկերություն՝ BioNTech-ը։ Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության, այս պահին աշխարհի տասնյակ երկրներում կլինիկական փորձարկումների է մասնակցում պատվաստանյութի 11 նմուշ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG