Մատչելիության հղումներ

«Բարգավաճ Հայաստանը» երկու նախաձեռնությամբ է հանդես գալու


Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը միանգամից երկու նախաձեռնությամբ է հանդես գալիս: Այսօր Ազգային ժողովում պատգամավորներ Վահե Էնֆիաջյանն ու Իվետա Տոնոյանը հայտնեցին, որ ցանկանում են դիմել Սահմանադրական դատարան՝ վիճարկելու արտակարգ դրության պայմաններում հավաքների կազմակերպման հետ կապված որոշման իրավաչափությունը:

Նրանք նաև հայտարարեցին Հայաստանում կորոնավիրուսի կանխարգելման, հետևանքների վերացման աշխատանքների կազմակերպման հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին:

Հիշեցնենք, որ երեկ անցկացված փակ, գաղտնի քվեարկություններով խորհրդարանը համաձայնություն տվեց ԲՀԿ առաջնորդի նկատմամբ քրեական հետապնդում սկսելուն և ազատությունից զրկելուն: Իր ելույթում Ծառուկյանը նշել էր, որ իշխանությունները տապալել են համաճարակի դեմ պայքարը:

Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) միջնորդություն է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ: Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել, նա մեղադրանքը չի ընդունում, այն որակում է ապօրինի։

Այսօր ԲՀԿ-ն բոյկոտեց նիստը` լքելով նիստերի դահլիճը:

Մանրամասները` քիչ անց

XS
SM
MD
LG