Այսօր` ժամը 13:30-ին, Վերաքննիչ դատարանում կշարունակվի երկրորդ նախագահ, Մարտի մեկի գործով գլխավոր ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ թողնելու դեմ պաշտպանների բողոքի քննությունը։
Հունիսի 15-ի դատական նիստը հետաձգվել էր:
Մարտի 1-ի գործով գլխավոր ամբաստանյալ, սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները հերթական անգամ բողոքարկել էին առաջին ատյանի դատարանի որոշումը՝ իրենց պաշտպանյալի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու վերաբերյալ։
Մայիսի 13-ին Երևանի ընդհանուր իրավասության դատավոր Աննա Դանիբեկյանը մերժել էր Հայաստանի և Արցախի նախկին վարչապետների՝ Կարեն Կարապետյանի, Խոսրով Հարությունյանի, Վազգեն Մանուկյանի և Անուշավան Դանիելյանի միջնորդությունը՝ Քոչարյանին կալանքից ազատ արձակել անձնական երաշխավորության դիմաց։