Անցած ապրիլի ամփոփիչ տվյալներով՝ Ռուսաստանում 4 միլիոն 300 հազար գործազուրկ կա, սա կազմում է աշխատունակ բնակչության 5,8 տոկոսը։ Մարտի համեմատ ապրիլին գործազրկությունը 23 տոկոսով աճել է։ Թվերով արտահայտած՝ ևս 815 հազար մարդ գործազուրկ է դարձել:
Աշխատանքի նախարարության կանխատեսումներով՝ 2020 թվականին գործազուրկների թիվը Ռուսաստանում կարող է անցնել հինգ միլիոնը։
Զբաղվածության ծառայություններում 1 միլիոն 300 հազար մարդ է գրանցված, որից 1 միլիոն 100-ը գործազուրկի նպաստ է ստացել: