Մատչելիության հղումներ

ԱԱԾ շենքի մոտակայքում, օրենքի խախտմամբ, հավաք կազմակերպելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ. ՔԿ


Երևան քաղաքի Նալբանդյան փողոցում, օրենքով սահմանված կարգի խախտմամբ, հունիսի 14-ին հավաք կազմակերպելու և անցկացնելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, հայտնում է Քննչական կոմիտեն:

ՔԿ-ն տեղեկացնում է, որ ՀՀ օրենքով և ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված արգելքն անտեսելու, սահմանված կարգի խախտմամբ Երևան քաղաքի Նալբանդյան փողոցի 104 հասցեում` Ազգային անվտանգության ծառայության վարչական շենքի մոտակայքում, մի խումբ անձանց կողմից հունիսի 14-ին դիտավորությամբ հավաքներ կազմակերպելու և անցկացնելու,Երևան քաղաքի Նալբանդյան և հարակից Խանջյան փողոցները փակելու, երթևեկությունը խաթարելու,նոր կորոնավիրուսային հիվանդության համավարակի տարածումը կանխելու նպատակով սոցիալական հեռավորություն պահպանելու և հավաքը դադարեցնելու՝ Ոստիկանության օրինական պահանջներին չենթարկվելու դեպքի առթիվ Քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին մասով՝ «զանգվածային անկարգություններ կազմակերպելը» հարուցված քրեական գործով Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում կատարվում է նախաքննություն:

Հիշեցնենք, որ հունիսի 14-ին ԱԱԾ-ն խուզարկություն էր իրականացրել ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի Առինջում գտնվող առանձնատանը: Այնուհետև Ծառուկյանը տան դիմաց հավաքվածներին հայտարարեց, թե իր նկատմամբ քաղաքական ճնշման փորձ է կատարվում, և որ «ամեն ինչ սարքած է»` հավելելով, որ ինքը գնում է հարցաքննության: ԱԱԾ դիմած հավաքվել են ԲՀԿ-ական պատգամավորները և Ծառուկյանի աջակիցները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG