Մատչելիության հղումներ

Ոստիկանություն. 100-ից ավելի քաղաքացի է բերման ենթարկվել


Ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար 100-ից ավելի քաղաքացի է այսօր Ազգային անվտանգության ծառայության դիմացից բերման ենթարկվել ոստիկանություն: Այս մասին «Ազատությանը» հայտնեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

Հիշեցնենք, որ այսօր առավոտից ԱԱԾ-ն խուզարկություն էր իրականացնում ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի Առինջում գտնվող առանձնատանը: Այնուհետև Ծառուկյանը տան դիմաց հավաքվածներին հայտարարեց, թե իր նկատմամբ քաղաքական ճնշման փորձ է կատարվում, և որ «ամեն ինչ սարքած է»` հավելելով, որ ինքը գնում է հարցաքննության: ԱԱԾ դիմած հավաքվել են ԲՀԿ-ական պատգամավորները և Ծառուկյանի աջակիցները:

XS
SM
MD
LG