Ռուսաստանյան բուժաշխատողները աշխատանքի պայմանների մասին տեղեկատվություն տարածելու համար սպառնալիքների և հետապնդումների են ենթարկվում ինչպես անմիջական ղեկավարների, այնպես էլ իրավապահների կողմից: Այս մասին ասվում է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության զեկույցում:
Իրավապաշտպանների տվյալներով՝ անցած ամիսներին իշխանությունները խոստացել են բուժաշխատողներին ապահովել պաշտպանիչ միջոցներով, սակայն նրանք մինչ օրս ենթարկվում են վարակվելու վտանգին:
«Փոխանակ ականջալուր լինել բուժաշխատողների օրինական մտահոգություններին և փորձել լուծել խնդիրները, աշխատակազմն ու իշխանությունները մի շարք դեպքերում նրանց կարգապական և նույնիսկ իրավական պատասխանատվության են ենթարկել», - հայտարարում է իրավապաշտպան կառույցը: