Մատչելիության հղումներ

Covid-19. ԵՄ որոշ երկրներ խնդրել են Եվրոպական հանձնաժողովին բանակցություններ սկսել պատվաստանյութի ձեռքբերման հարցով


Փորձագետն աշխատում է կորոնավիրուսի պատվաստանյութի վրա, արխիվ
Փորձագետն աշխատում է կորոնավիրուսի պատվաստանյութի վրա, արխիվ

Եվրամիության անդամ մի շարք երկրներ դիմել են Եվրոպական հանձնաժողովին՝ խնդրելով իրենց անունից բանակցություններ սկսել կորոնավիրուսի դեմ պոտենցիալ արդյունավետ պատվաստանյութի ձեռքբերման հարցով:

Եվրամիության առողջապահության հարցերով հանձնակատար Ստելլա Կիրիակիդեսի խոսքերով՝ զուգահեռաբար Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան և Նիդերլանդները ինքնուրույն են սկսել բանակցությունները դեղագործական ընկերությունների հետ:

Անցած ամիս Եվրամիությունը մոտ 9,5 միլիարդ եվրո է հանգանակել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ու դեղամիջոց ստեղծելու համար: Եվրամիության գործադիր մարմինը հայտարարել է, թե իր նպատակն է ոչ միայն նպաստել դեղամիջոցների մշակմանը, այլև երաշխավորել, որ դրանք հասանելի դառնան բոլորին:

Կորոնավիրուսի դեմ հնարավոր պատվաստանյութը, ըստ տարբեր գնահատականների, կարող է պատրաստ լինել մեկ կամ մեկուկես տարուց: Տասնյակ ընկերություններ, գիտական հաստատություններ փնտրտուքների փուլից արդեն անցել են կլինիկական փորձարկումներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG