Մատչելիության հղումներ

Մեծ կազմակերպությունները հիմնականում պահպանում են պարետատան պահանջները․ ՍԱՏՄ ղեկավար


Սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյան
Սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյան

Սննդի անվտանգության տեսչական մարմինը դեռ շարունակում է խախտումներ հայտնաբերել սննդի օբյեկտներում։ Գյումրիում այսօր անցկացված ստուգումներին մասնակցում էր տեսչական մարմի ղեկավար Գեորգի Ավետիսյանը։

Պաշտոնյայի գնահատմամբ, տնտեսվարողները հիմնականում հայտնաբերված խախտումները շտկում են. – «Թիվը 700-ից մի քիչ ավելի է, որ խախտումներ ենք արձանագրել: Դրանից 600-ից ավելին այս պահի դրությամբ արդեն փակվել, կան փակվել-բացվել են արդեն: Միտումը բավականին լավն է, որովհետև մեկ-երկու անգամ տնտեսվարողի մոտ գնալուց տեսնում ենք, որ փոփոխությունների կան հիմնականում: Ընթացքում մենք սննդի փոքր արտադրությունների մասով ենք տվել միայն կասեցումներ, ասենք` հացի փուռ կլինի, կամ թխվածքների փոքր արտադրություն, բայց մեծ կազմակերպությունները հիմնականում բոլորը պահպանում են պարետատան պահանջները»:

Սակայն կան տնտեսվարողներ, որոնք նույնիսկ իրենց գործունեության կասեցումից հետո կրկին խախտումներ են թույլ տալիս. – «Կան տնտեսվարողներ, որոնք չեն հասկանում, և երկրորդ անգամ ստիպված ենք լինում պատժել նույն խախտումների համար։ Իրականում շատ չեն: Դինամիկան որ նայում ենք, հետևում ենք, բավականին լավ պատկեր ունենք»:

«Ազատության» հարցին, թե քանի օբյեկտի գործունեությունն է կասեցվել 72 ժամով, և եթե դարձյալ խախտեն, որն է լինելու հաջորդ պատժամիջոցը, Ավետիսյանը պատասխանեց. – «Մոտ մեկ տասնյակ ունենք 72 ժամով: Դեռ չի եղել չորրորդ խախտում, նախադեպ չկա»:

Ընդհատակյա հարսանյաց հանդեսները կազմակերպվում են հիմնականում կիրճերի տարածքներում գործող ռեստորաններում՝ աչքից ու ականջից հեռու: Ավետիսյանն ասում է, որ գաղտնի հարսանյաց խնջույքների մասին տեղեկություն տեսչական մարմինը ամեն դեպքում ստանում է. – «Ամեն դեպքում մեզ այդ ինֆորմացիան գալիս է: Մենք պարտադիր գնում և տեղում արձանագրություններ ենք կազմում այդ ընդհատակյա հարսանիքների կամ խնջույքների հետ կապված: Նման ռեստորանները փակվում են արդեն միանգամից 72 ժամով»:

Գեորգի Ավետիսյանը պարետին առաջարկել է ոչ թե տնտեսվարողների գործունեությունը կասեցնել, այլ ֆինանսական պատժամիջոցներ կիրառել. – «Ես ինքս առաջարկություն եմ արդեն, որ ֆինանսական տույժեր կիրառենք։ Տեսնենք ինչ կորոշի պարետատունը: Որովհետև բոլորս շատ լավ հասկանում ենք, որ այն ռեստորանները, որոնք նախատեսված են միայն հարսանիքների համար, դրանք փակելով խնդիր չենք կարողանա լուծել, որովհետև էսօր հարսանիք կանեն, երեք օր չեն անի, չորրորդ օրը նորից կանեն»:

Տեսուչներն այսօրվա շրջայցի ընթացում մի քանի խախտումներ արձանագրեցին։

Տեսչական մարմնի աշխատակիցներին ուղեկցող ոստիկանները զուգահեռ նաև դիմակ չկրող քաղաքացիներին էին տուգանում:

XS
SM
MD
LG