Մատչելիության հղումներ

Գյումրիում քիչ չեն դիմակ սխալ կրողները կամ գրպանում պահողները


Գյումրիում կորնավիրուսով հիվանդների թիվը աճում է, հատկապես տնային ինքնամեկուսացման մեջ գտնվողների շրջանում:

Երեկվա համեմատ ևս 11 մեկուսացածի մոտ հստատավել է կորանավիրուսը: Այսպիսով 758 ինքանմեկուսացածներից կորոնավիրուսով այս պահին վարակված է 118-ը: Գյումրիի ինֆեկցոն հիվանդանոցում բուժվում է 68 պացիենտ, նրանցից 45-ը Շիրակի մարզի բնակիչներ են:

Այսօր շրջայց կատարեցինք Գյումրիի փողոցներում: Դիմակներ հիմնականում կրում են, բայց շատերը կամ սխալ կամ գրպաններում դրած: Ոստիկանները նախազգուշացնում էին, որ դիմակ ունեցողները փակեն քիթն ու բերանը:

Մի քաղաքացի, ով առանց դիմակ էր, բայց գրպանում ուներ փորձում էր ոստիկաններն համոզել, որ պարետի որոշմամբ բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր չէ:

Ոստիկանները պատմեցին, որ եղել են դեպքեր, երբ դիմակ չկրելու համար նույն անձը տուգանվել է երկրորդ անգամ: Ոստիկանները դիմակ չկրելու համար մինչ այս պահը կազմել են 547 արձանագրություն` քաղաքացիներին տուգանելով 10 հազարական դրամով:

Գյումրիի քաղաքապետարանը վերահսկում է հանրային տրանսպորտը. արդյո՞ք վարորդները պահպանում են պարետի ցուցումները, թե՞ ոչ:

Քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի պետ Արտյոմ Սարգսյանից հետարքրքվեցինք, թե կան արդյոք պարետի որոշումը խախտելու համար տուգանված վարորդներ:

«Էսօրվա դրությամբ տուգանված վարորդներ չունենք», - պատասխանեց Սարգսյանը: - «Տրանսպորտի բաժնի կողմից ամենօրյա ստուգումներ են կատարվում մեքենաների մեջ ալգոգելեր պարունակող տարաների առկայությունը, մետաղադրամների տուփերի առկայությունը: Անընդհատ վերահսկվում է վարորդների և ուղևորների դիմակ, ձեռնոց կրելը»:

XS
SM
MD
LG