Մատչելիության հղումներ

«Բանակով ցույց ցրելը կհակասի Սահմանադրությանը»


Բողոքի ցույցը տեղական Կապիտոլիումի մոտ շարունակվում է, Սիեթլ, 11 հունիսի, 2020թ.
Բողոքի ցույցը տեղական Կապիտոլիումի մոտ շարունակվում է, Սիեթլ, 11 հունիսի, 2020թ.

Սիեթլի քաղաքապետ Ջենի Դարքանը քննադատել է քաղաքում զանգվածային անկարգություններին վերջ տալու համար Միացյալ Նահանգների զինված ուժերն օգտագործելու մասին նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը:

Քաղաքապետն ասել է, որ բանակի միջոցով ցույցեր ցրելը կլինի ապօրինի և կհակասի Ամերիկայի Սահմանադրությանը:

Միաժամանակ քաղաքապետը չի ասել, թե երբ և ինչ եղանակով Սիեթլի իրավապահները քաղաքի օրենսդիր իշխանության շենքին հարող հրապարակից կհեռացնեն հունիսի 8-ից վրաններ տեղադրած մոտ կես հազար ցուցարարներին:

Թրամփը Թվիթերում գրել է, թե այդ ցուցարարները «ներքին ահաբեկիչներ» են, և Սիեթլի քաղաքապետին ու Վաշինգտոնի նահանգի իշանություններին հորդորել է «վերադարձնել քաղաքը»:

Սիեթլում և ամերիկյան հարյուրավոր այլ քաղաքներում բողոքի ակցիաները սկսվել են այն բանից հետո, երբ Մինեապոլիսում սպիտակամորթ ոստիկանները բերման ենթարկելուց սպանել են սևամորթ կասկածյալ Ջորջ Ֆլոյդին:

XS
SM
MD
LG