Մատչելիության հղումներ

Ոստիկանությունը պարզաբանում է՝ «Ազատության» ռեպորտաժում երևացող քաղաքացին ներկայացրել է դիմակ չկրելու պատճառ


Ոստիկանները պարեկություն են իրականացնում Երևանի փողոցներում, արխիվ
Ոստիկանները պարեկություն են իրականացնում Երևանի փողոցներում, արխիվ

Ոստիկանությունը պարզաբանում է՝ քաղաքացին, ում ի թիվս այլ երևանցիների անդրադարձել էր «Ազատություն»-ը երեկվա ռեպորտաժում, իրավապահներին ներկայացրել է առողջական խնդրով պայմանավորված` դիմակ չկրելու պատճառ:

«Երեկ «Ազատություն» ռադիոկայանի ռեպորտաժներից մեկում երևում էր առանց դիմակի մի քաղաքացի, որին ոստիկանները կանգնեցնում են, նա ցույց է տալիս ինչ-որ փաստաթուղթ և հեռանում։ Պարզաբանում ենք, որ քաղաքացին ոստիկաններին է ներկայացրել առողջական խնդրով պայմանավորված` դիմակ չկրելու պատճառ, ինչը նշված է եղել զինգրքույկում», - փոխանցում են Ոստիկանությունից:

Նշենք, որ երեկվա ռեպորտաժում տվյալ քաղաքացու մասին ասված էր. - «Մեկ այլ տղամարդ տևական ժամանակ այդպես էլ չդրեց դիմակը։ Ոստիկանը ի վերջո մոտեցավ նրան և հավանաբար հետաքրքրվեց, թե ինչու նա դիմակ չէր կրում։ Վերջինս ցույց տվեց ինչ-որ վկայական և առանց տուգանվելու հեռացավ։ Պարետատնից այսօր ևս մեկ անգամ հետաքրքրվեցինք՝ արդյոք կա՞ն քաղաքացիներ, որոնք իրավունք ունեն բաց տարածքներում չկրել դիմակ։ «Մինչև 6 տարեկան երեխաները և հեծանիվ քշող կամ փողոցում սպորտային վարժանք անող մարդիկ»,- հայտնեցին մեզ»։

Կորոնավիրուսի համաճարակի հետ կապված՝ Հայաստանում հանրային վայրերում դիմակ կրելը պարտադիր է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG