Մատչելիության հղումներ

CPJ-ն ԱՄՆ-ի իշխանություններից պահանջում է դադարեցել կոշտ գործողությունները լրագրողների դեմ


Լրագրողների պաշտպանության կոմիտեն (Committee to Protect Journalists, CPJ) ԱՄՆ-ի իշխանություններին հորդորել է դադարեցնել թիրախավորել ցույցերը լուսաբանող լրագրողներին և մամուլի աշխատակիցներին, ինչպես նաև մամուլն ազատել պարետային ժամի սահմանափակումներից։

Լրագրողական միջազգային կազմակերպությունը, որի կենտրոնակայանը գտնվում է Նյու Յորքում, պնդում է, որ ցույցերը լուսաբանելու ընթացքում, մայիսի 29-ից ի վեր մամուլի ազատությունները խախտելու 125 դեպք է արձանագրվել։

«Մենք սարսափած ենք իրենց մասնագիտական գործունեությունը կատարելու ընթացքում լրագրողների դեմ ոստիկանների բիրտ գործողությունների, երբեմն` բռնությունների շարունակումից», - հայտարարել է Լրագրողների պաշտպանության կոմիտեի ծրագրերի տնօրեն Կարլոս Մարտինես դե լա Սերնան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG