Մատչելիության հղումներ

Պուտինը սահմանադրական հանրաքվեի օր է նշանակել հուլիսի 1-ը


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սահմանադրական հանրաքվեի քվեարկության օր է նշանակել հուլիսի 1-ը։

Երկրի Մայր օրենքում հիմնական փոփոխությունը վերաբերում է գործող նախագահի պաշտոնավարման ժամկետի «զրոյացմանը», որը հնարավորություն կտա Պուտինին զրոյացնել նախագահության նախորդ չորս ժամկետներն ու կրկին առաջադրվել:

Սահմանադրությունում փոփոխությունների հարցով հանրաքվեն պետք է տեղի ունենար ապրիլի 22-ին, սակայն այն հետաձգվել է կորոնավիրուսի համաճարակի պատճառով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG