Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 251-ով՝ հասնելով 8 հազար 927-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 7 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Կենտրոնի կայքում այսօր ժամը 11-ի սահմաններում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 20-ով և հասել 3 հազար 317-ի:
Ըստ նույն աղբյուրի՝ իրականացված թեստավորումների ընդհանուր թիվը 57 հազար 81 է:
Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հայտնում է. «Պացիենտները եղել են 61 (կին), 82 (տղամարդ), 73 (տղամարդ), 70 (տղամարդ), 75 (տղամարդ), 76 (տղամարդ), 64 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»:
Մահացածների ընդհանուր թիվը հասավ 127-ի, կորոնավիրուսով վարակված ևս 3 անձ, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով, այդպիսի դեպքերի թիվը հասավ 48-ի:
Այսպիսով, կորոնավիրուսային հիվանդությունից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 5 հազար 435 մարդ: