Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահը ցավակցական ուղերձ է հղել Իսպանիայի թագավորին


Իսպանիա - Մադրիդի «Լա Պաս» հիվանդանոցի բուժանձնակազմը մեկ րոպե լռությամբ հարգում է կորոնավիրուսային հիվանդությունից մահացած գործընկերոջ հիշատակը, ապրիլ, 2020թ.
Իսպանիա - Մադրիդի «Լա Պաս» հիվանդանոցի բուժանձնակազմը մեկ րոպե լռությամբ հարգում է կորոնավիրուսային հիվանդությունից մահացած գործընկերոջ հիշատակը, ապրիլ, 2020թ.

Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իսպանիայի թագավոր Ֆելիպ վեցերորդին՝ Իսպանիայում կորոնավիրուսի համավարակի հետևանքով հազարավոր մարդկային կորուստների կապակցությամբ:

«Վստահ ենք, որ ստեղծված իրավիճակի հաղթահարման ուղղությամբ Իսպանիայում ձեռնարկվող արդյունավետ միջոցները հնարավորություն կտան ամենասեղմ ժամկետներում վերականգնել երկրի բնականոն ընթացքը:

Նոր տիպի կորոնավիրուսը մարտահրավեր է՝ ուղղված ամբողջ մարդկությանը: Հայաստանը լիակատար համերաշխություն է հայտնում Իսպանիային համավարակի դեմ պայքարում և վերահաստատում իր պատրաստակամությունը՝ համագործակցելու բոլոր միջազգային գործընկերների հետ՝ ստեղծված իրավիճակին համարժեք հակազդելու և այս աղետի ծանր հետևանքները վերացնելու նպատակով», - Հայաստանի նախագահի գրասենյակի փոխանցմամբ՝ մասնավորապես ասված է հեռագրում։

Վերջին տվյալներով, որ հրապարակել է ԱՄՆ Ջոնս Հոփքինսի համալսարանը, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվն Իսպանիայում մոտենում է 238 հազարին, հիվանդությունից մահացել է ավելի քան 27 հազար մարդ: Մայիսի 27-ից երկրում սգո արարողություններ են, որոնք կշարունակվեն և դրոշները խոնարհված կմնան տասն օր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG