Մատչելիության հղումներ

Հարավային Կորեան հետաձգում է դպրոցների վերաբացումը


Կորոնավիրուսի տարածման նոր ալիքի պատճառով Հարավային Կորեայի իշխանությունները որոշել են մեկ շաբաթով հետաձգել երկրի հանրակրթական դպրոցների վերաբացումը: Նախապես ենթադրվում էր, որ Հարավային Կորեայում գործող բոլոր դպրոցները բնականոն աշխատանքը կվերսկսեն արդեն մայիսի 13-ին:

Կրթության նախարարությունը, սակայն, որոշել է հետաձգել կրթօջախների վերաբացումը` հաշվի առնելով վերջին օրերին երկրում կորոնավիրուսի դեպքերի աճը: Համաճարակի բռնկման նոր օջախ է դարձել Սեուլում գտնվող գիշերային ակումբներից մեկը, որի հաճախորդներից 86-ի մոտ նախորդ շաբաթ կորոնավիրուս էր հայտնաբերվել:

Կորեական իշխանությունները, սակայն, դեռ հստակ չեն կարող ասել` արդյոք այս բռնկումը ազդարարում է համաճակի երկրորդ ալիքի սկիզբը, թե ոչ: Հարավային Կորեայի իշխանությունները նաև նշում են, որ երկիրը զուրկ է բոլոր 600 հազար դպրոցականներին և ուսուցիչներին թեստավորելու հնարավորությունից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG