Մատչելիության հղումներ

ԱՀԿ-ն զգուշացնում է՝ սահմանափակումների շուտ վերացումը հնարավոր է բերի համաճարակի նոր բռնկման


Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) զգուշացնում է` եթե համաճարակի դեմ սահմանափակումները ժամանակից շուտ վերացվեն, չի բացառվում, որ բռնկվի երկրորդ ալիքը:

«Վարակը շարունակում է ընդարձակվել, այդ իսկ պատճառով բոլորը պետք է զգոն լինեն ու պատրաստ` դիմակայելու նոր բռնկումներին», - հայտարարել է միջազգային կառույցի ներկայացուցիչ, դոկտոր Մայք Ռայանը:

Փորձագետները նշում են, որ համաճարակի դեմ պայքարը կարող է ավարտվել միայն արդյունավետ պատվաստանյութը գտնելուց հետո` հորդորելով մինչ այդ պահպանել սոցիալական հեռավորության նորմերն ու կանոնները:

«Այն երկրները, որտեղ վարակի դեպքերը նվազում են, կառավարությունները պետք է օգտագործեն այս ժամանակը` դեպքերի բացահայտման արդյունավետ մեխանիզմներ մշակելու, թեստավորման համակարգերը արդիականացնելու համար, որպեսզի պահպանեն նվազման միտումը նաև ապագայում», - հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG