Աշխարհում կորոնավիրուսային վարակի դեպքերի ընդհանուր թիվը մոտ 5,5 միլիոն է, ավելի քան 346 հազար մարդ դարձել է համաճարակի զոհ: Ամենաշատ նոր դեպքերն ու մահերը շարունակում են գրանցվել Բրազիլիայում և Միացյալ Նահանգներում:
Մերձավոր Արևելքում նոր կորոնավիրուսից ամենաշատ տուժած երկիրը հավանաբար Իրանն է, բայց այնտեղ սահմանափակումներն արդեն հանվում են՝ տնտեսական պատճառներով:
Մեծ Բրիտանիայի վարչապետի խորհրդական Դոմինիկ Քամինգսը, որի հրաժարականը սահմանափակումների խախտման համար պահանջում են ընդդիմությունը և մամուլը, հրաժարվել է ներողություն խնդրել և հրաժարական չի ներկայացնում՝ այդ մասին զեկուցելու համար նա հատուկ մամուլի ասուլիս է հրավիրել:
Մետրոն Ուկրաինայում սկսել է աշխատել, չնայած համաճարակի նոր բռնկումներ շարունակում են գրանցվել, օրինակ՝ Խարկովի ինֆեկցիոն հիվանդանոցում: Համաճարակը լույս է սփռում ուկրաինական տնտեսության ոչ այնքան նկատելի հատվածի վրա` սուրոգատ մայրության: Փակված սահմանների պատճառով օտարերկրացիների համար ծնված նորածինները մնում են Կիևի հիվանդանոցներում, և նրանց թիվն օր-օրի ավելանում է:
Չեռնոգորիան (Մոնտենեգրո) հայտարարեց, որ երկրում այլևս չկան Covid-19-ով վարակված հիվանդներ: