Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսի բուժման համար 186 ռեանիմացիոն մահճակալից զբաղված են 154-ը. նախարար


Կորոնավիրուսային հիվանդության բուժման համար ծավալված 186 ռեանիմացիոն մահճակալից այս պահին զբաղված են 154-ը, ազատ են ընդամենը 32-ը: Այս մասին հայտնել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Ունենք 230 ծանր և 52 ծայրահեղ ծանր պացիենտ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նախարարը:

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 359-ով՝ հասնելով 6 հազար 661-ի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG