Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում անցավ 5,1 միլիոնը, բուժվել է մոտ 2 միլիոն, մահացել՝ 333 հազար մարդ


Ռուսաստան - Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում ընդունում են Միացյալ Նահանգների ուղարկած բժշկական օգնությունը, 21-ը մայիսի, 2020թ.
Ռուսաստան - Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում ընդունում են Միացյալ Նահանգների ուղարկած բժշկական օգնությունը, 21-ը մայիսի, 2020թ.

Աշխարհում կորոնավիրուսային վարակի դեպքերի ընդհանուր թիվն անցել է 5 միլիոն 100 հազարը, գրեթե 333 հազար մարդ դարձել է համաճարակի զոհ, բուժվել է շուրջ 1 միլիոն 950 հազարը, վկայում են ԱՄՆ Ջոնս Հոփքինսի համալսարանի հրապարակած տվյալները:

Վարակվածների և մահացածների ամենամեծ թիվը ԱՄՆ-ում է: Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առաջիկա երեք օրերին դաշնային կառավարական շենքերի և ազգային հուշարձանների վրա ծածանվող ամերիկյան դրոշներն իջեցվելու են՝ որպես սգո նշան՝ ի հիշատակ կորոնավիրուսից մահացածների:

Այժմ կորոնավիրուսն ամենաարագը տարածվում է Լատինական Ամերիկայի երկրներում, հատկապես՝ Բրազիլիայում: Հինգշաբթի օրը Բրազիլիայում գրանցվել է COVID-19-ից մահվան ռեկորդային թվով` 1188 դեպք: Այս երկրում հիվանդության տարածման արագությունը շարունակում է աճել, գրանցվել է ընդհանուր առմամբ ավելի քան 310 հազար դեպք: Սա ընդամենը 7 հազարով է պակաս Ռուսաստանի ցուցանիշից, և մասնագետները ենթադրում են, որ Բրազիլիան շուտով կհայտնվի երկրորդ տեղում՝ վարակվածների թվով: Ավելին՝ մասնագետները կարծում են, որ վարակվածների իրական թիվը կարող է շատ ավելի մեծ լինել, քանի որ Բրազիլիայում բնակչության շրջանում զանգվածային թեստավորում չի իրականացվում: Նախագահ Ժաիր Բոլսոնարուն բազմիցս դեմ է արտահայտվել խիստ կարանտինային միջոցառումներին և քննադատվել է նման քաղաքականության համար: Քննադատներն այդ մոտեցումն անպատասխանատու և վտանգավոր են որակում: Ընդհանուր առմամբ Բրազիլիայում կորոնավիրուսից մահացել է ավելի քան 20 հազար մարդ:

Այնուհետև վարակի տարածման օջախ կարող է դառնալ Աֆրիկան, ինչը կհանգեցնի սովի, երեխաների մահացության աճի և այլ հումանիտար ողբերգությունների:

Վրաստանում այսօրվանից կչեղարկվի արտակարգ դրությունը:

XS
SM
MD
LG