Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում անցավ 4,9 միլիոնը, բուժվել է մոտ 1,7 միլիոն, մահացել՝ շուրջ 323 հազար մարդ


Հարավային Կորեա - Ուսանողները լսարանում պաշտպանված են թափանցիկ վահաններով, Դաեջեոն, 20-ը մայիսի, 2020թ.
Հարավային Կորեա - Ուսանողները լսարանում պաշտպանված են թափանցիկ վահաններով, Դաեջեոն, 20-ը մայիսի, 2020թ.

Ամբողջ աշխարհում նոր կորոնավիրուսի վարակի դեպքերի թիվն անցել է 4 միլիոն 900 հազարը, ավելի քան 323 հազար մարդ դարձել է համաճարակի զոհ, բուժվել է մոտ 1 միլիոն 690 հազարը, վկայում են ԱՄՆ Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալները:

ԱՄՆ-ում վարակվածների թիվը գերազանցել է մեկուկես միլիոնը, համաճարակն արագորեն տարածվում է Բրազիլիայում, Հնդկաստանում, Պերուում, Չիլիում և Մեքսիկայում:

Նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է արգելել Բրազիլիայից ԱՄՆ մուտքը:

Չինաստանը փակել է Շուլան քաղաքը, որը Ռուսաստանի Վլադիվոստոկ քաղաքից շուրջ 200 կիլոմետր հեռավորության վրա է գտնվում. այնտեղ համաճարակի նոր բռնկում կա:

Առողջապահության 73-րդ համաշխարհային ասամբլեայի մասնակիցները կողմ են արտահայտվել Եվրամիության բանաձևին՝ ստուգելու, թե ինչ միջոցներ են ձեռնարկել աշխարհի տարբեր երկրներն ի պատասխան համաճարակի:

Մոսկվայի քաղաքապետը նախազգուշացրել է, որ քաղաքը դեռ երկար ժամանակ պետք է ապրի «սահմանափակումների ռեժիմով»: Սանկտ Պետերբուրգում էլ արգելվել է հոգեհանգիստներին և հուղարկավորություններին մասնակցելը:

«Մեդիազոնա»-ի լրագրողներն ուսումնասիրել են ոչ պաշտոնական «Հիշատակի ցուցակը», որտեղ գրվում են համաճարակի ընթացքում մահացած բուժաշխատողների անունները, և կարողացել են հաստատել առնվազն 186 մարդու մահը՝ ցուցակում ընդհանուր 222 անուն է: Այս տվյալները պաշտոնական վիճակագրության հետ համեմատելու դեպքում ստացվում է, որ Ռուսաստանում Covid-19-ով մահացած յուրաքանչյուր 15-րդը բժիշկ է: Սա 16 անգամ ավելի բարձր է, քան այն երկրներում, որտեղ համաճարակի համադրելի պատկեր կա:

XS
SM
MD
LG