Թբիլիսիի քաղաքային դատարանն այսօր հրաժարվեց ազատ արձակել ընդդիմադիր «Մթավարի արխի» հեռուստաընկերության բաժնետեր Գիորգի Ռուրուային:
Դատարանի համոզմամբ` զենքի անօրինական ձեռքբերման և պահման համար կալանավորված Ռուրուան, ազատության մեջ հայտնվելով, կարող է խոչընդոտել նախաքննության ընթացքը: Վրացական ընդդիմությունը Ռուրուային քաղբանտարկյալ է համարում` խստորեն քննադատելով դատարանի այսօր կայացրած որոշումը:
Ընդդիմադիրների պնդմամբ` մարտի 8-ին ընդդիմության և իշխող «Վրացական երազանք» կուսակցության միջև ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն Ռուրուան պետք է ազատ արձակվեր: Այդ պայմանավորվածությունների հիման վրա շաբաթ օրը նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին արդեն իսկ ներում է շնորհել Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգուլավային և Վրաստանի նախկին պաշտպանության նախարար Իրակլի Օքրուաշվիլիին: