Մոսկվայում կտրուկ նվազել է կորոնավիրուսով վարակվածների նոր դեպքերի թիվը. պաշտոնական վերջին տվյալների համաձայն, Մոսկվայում հաստատվել է կորոնավիրուսի 3 հազար 505 նոր դեպք, սա ապրիլի 30-ից ի վեր նվազագույն ցուցանիշն է:
Մայիսի սկզբներից ի վեր Ռուսաստանի մայրաքաղաքում օրական նոր դեպքերի թիվը տատանվում էր 5-6 հազարի միջև:
Վերջին մեկ օրվա ընթացքում Ռուսաստանում հայտնաբերվել է ևս 9200 նոր վարակակիր՝ ընդհանուր թիվը հասնելով 272 հազարի, զոհվել է 2537 մարդ, այդ թվում՝ 119 հոգի վերջին 24 ժամվա ընթացքում: