Մատչելիության հղումներ

Ռուսաստանում վերջին 12 օրվա ընթացքում առաջին անգամ կորոնավիրուսի նոր դեպքերի թվի նվազում է գրանցվել


Ռուսաստան - Ոստիկանությունը պարեկություն է իրականացնում Մոսկվայի սուպերմարկետներից մեկում, 13-ը մայիսի, 2020թ.
Ռուսաստան - Ոստիկանությունը պարեկություն է իրականացնում Մոսկվայի սուպերմարկետներից մեկում, 13-ը մայիսի, 2020թ.

Ռուսաստանում վերջին 12 օրվա ընթացքում առաջին անգամ արձանագրվել է կորոնավիրուսի նոր դեպքերի թվի նվազում: Անցած 24 ժամում հաստատվել է 9 հազար 974 դեպք, ըստ պաշտոնական աղբյուրների՝ մահացել է 93 մարդ, թե՛ վարակակիրների, թե՛ զոհերի մեծամասնությունը մայրաքաղաք Մոսկվայում է:

Համաճարակի բռնկումից մինչ օրս Ռուսաստանում կորոնավիրուսով է վարակվել 252 հազար 245 մարդ, այս ցուցանիշով երկիրն աշխարհում երկրորդ տեղում է՝ Միացյալ Նահանգներից հետո: Մահվան ցուցանիշը կազմում է 2 հազար 305:

Ռուսաստանի պաշտոնական մարմինների ներկայացրած մահացության վիճակագրությունը կասկածի տակ են դնում մի շարք միջազգային լրատվամիջոցներ: Պաշտոնական Մոսկվան անցած օրերին նամակ է ուղարկել բրիտանական Financial Times և ամերիկյան The New York Times պարբերականներին՝ պահանջելով հերքել կորոնավիրուսի հետևանքով Ռուսաստանում մահացության վերաբերյալ տեղեկատվությունը, ըստ որի՝ այդ թիվը կարող է 70 տոկոսով ավելի մեծ լինել:

XS
SM
MD
LG