Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսով ախտահարումների թիվն աշխարհում մոտեցել է 4,5 միլիոնի


Ռուսաստան - Կորոնավիրուսով վարակվածը մերձմոսկովյան Խիմկիի հիվանդանոցում, մայիս, 2020թ.
Ռուսաստան - Կորոնավիրուսով վարակվածը մերձմոսկովյան Խիմկիի հիվանդանոցում, մայիս, 2020թ.

Նոր կորոնավիրուսի զոհերի թիվն աշխարհում անցել է 302 հազարը: Վիրուսի հարուցած COVID-19 շնչառական հիվանդությունից մահերի մեծ մասը գրանցվել է Եվրոպայում և Միացյալ Նահանգներում:

ԱՄՆ Ջոնս Հոփքինսի համալսարանի մասնագետների փոխանցմամբ, աշխարհում ընդհանուր հաշվով ախտահարվածների թիվը մոտեցել է 4,5 միլիոնի:

Մեծ թվով երկրներ սկսել են աստիճանաբար թուլացնել համավարակի կապակցությամբ սահմանված արգելքները:

Մինչդեռ Չինաստանում, որը համարվում է կորոնավիրուսի ծագման օրրանը, մեկ ամիս շարունակ պաշտոնական աղբյուրները չեն հաղորդել COVID-19 հիվանդությունից մահվան դեպքերի մասին:

Արևմտյան երկրների փորձագետները կասկածի տակ են առնում կորոնավիրուսի վերաբերյալ Պեկինից ստացվող տվյալների արժանահավատությունը:

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Պեկինին բազմիցս մեղադրել է համավարակի ծագման և ծավալման մասին տեղեկատվությունը նախ թաքցնելու, ապա` ուշացումով միջազգային համայնքին փոխանցելու համար: Պեկինը հերքում է այդ մեղադրանքները:

XS
SM
MD
LG