Մատչելիության հղումներ

Դատավոր Դավիթ Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է


Դատավոր Դավիթ Գրիգորյան, արխիվ
Դատավոր Դավիթ Գրիգորյան, արխիվ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի և դատական նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: Այդ մասին այսօր հաղորդում է Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ):

Հաղորդագրության համաձայն՝ նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Դավիթ Գրիգորյանն իր վարույթում քննված դատական գործերով Գոռ Վարդանյանի օժանդակությամբ կատարել է պաշտոնեական կեղծիքներ:

Դատավոր Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի («Պաշտոնեական կեղծիք») 1-ին մասով (2 դրվագ), իսկ դատական նիստերի քարտուղար Վարդանյանին` 38(հանցակցություն)-314-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ):

Հիշեցնենք, Դավիթ Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրվել դեռ անցած տարվա հուլիսի 30-ին, լիազորությունները կասեցված դատավորը մեղադրանքը չէր ընդունել, իսկ նրա փաստաբանն այն պայմանավորել էր Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով, որին Գրիգորյանը 2019-ի մայիսի 18-ին կալանքից ազատ էր արձակել:

Մանրամասները տե՛ս այստեղ

XS
SM
MD
LG