Մատչելիության հղումներ

Դատավոր Դավիթ Գրիգորյանին մեղադրանք առաջադրվեց պաշտոնեական կեղծիք կատարելու հոդվածով


Դատավոր Դավիթ Գրիգորյանին մեղադրանք առաջադրվեց պաշտոնեական կեղծիք կատարելու հոդվածով, տեղեկությունը «Ազատության» հարցմանն ի պատասխան հաստատեցին Հատուկ քննչական ծառայությունից։

Այսօր ավելի վաղ Դատախազությունը որոշ չակերտներ էր բացել՝ ինչու է քրեական գործ հարուցել դատավորի նկատմամբ: Ըստ իրավապահ մարմնի, փորձառու դատավորը անգամ դատարանի շենքում չլինելով նույն օրը նույն ժամին անցկացված նիստերի կեղծ արձանագրություններ է կազմել։ Դատախազությունը կտրականապես հերքում է, թե Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատած դատավոր Գրիգորյանի նկատմամբ ուշադրությունը պայմանավորված է նախկին նախագահի գործով:

Այս գործի շրջանակներում դատավորի իրավունքների խախտման մասին բարձրաձայնող Գրիգորյանի փաստաբանը ևս չէր շտապում նման պնդումներ անել, բայց համոզված հայտարարում էր՝ եթե Գրիգորյանին առաջադրվի պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանք, նա չի ընդունելու այն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG