Մատչելիության հղումներ

Թորոսյանն այցելել է «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ. կորոնավիրուսային հիվանդությամբ 70 հոգի ծանր ու ծայրահեղ ծանր վիճակում է


Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այցելել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որը վերապրոֆիլավորվել է կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի ԲԿ-ի: Այստեղ են գտնվում ամենաշատ թվով պացիենտները և նաև ամենածանր վիճակում գտնվողները, հայտնեց Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ:

Բժիշկները նախարարին տեղեկացրին, որ այս պահին վերակենդանացման բաժանմունքում գտնվում է 45 հիվանդ, որոնց վիճակը գնահատվում է ծանր և ծայրահեղ ծանր, այլ բաժիններում ևս կան ծանր հիվանդներ, ընդհանուր թվով` շուրջ 70, և նրանցից շատերի մոտ դրական դիանամիկա չկա։ Վերակենդանացման բաժանմունքում բոլոր տեղերը, ըստ ԲԿ-ի աշխատակիցների, զբաղված են.- «Գրիգոր Լուսավորիչ ԲԿ–ի վերակենդանացման բաժանմունքն ամենամեծն է Հայաստանում, և այս պահին ազատ տեղ չկա»,- արձանագրեց Արսեն Թորոսյանը։

Նշվեց նաև, որ ծանր հիվանդների մոտ ուղեկցող հիվանդություններից ամենաշատը շաքարային դիաբետն է հանդիպում, ինչպես նաև զարկերակային գերճնշումը:

XS
SM
MD
LG