Մատչելիության հղումներ

Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի հետ կապված միջադեպի առթիվ ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ


ԱԺ փոխնախագահ («Իմ քայլը») Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ» կուսակցության նախագահ Արթուր Դանիելյանի հաղորդումների առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի (խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով) և 117-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Այս մասին ի պատասխան «Ազատության» հարցման` հայտնեց ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը:

Կատարվում է նախաքննություն:

Ավելի վաղ գլխավոր դատախազը տեղեկացրել էր, որ քրեադատավարական գործընթացը սկսվել է, անձինք հաղորդումներ են տվել ոստիկանության բաժնում, նյութերը փոխանցվել են ՀՔԾ:

Ապրիլի 29-ին ծեծկռտուք էր տեղի ունեցել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Դանիելյանի միջև։ Դանիելյանը, հրապարակելով իր արյունոտ քթի լուսանկարը, պնդում էր, թե հարձակվողը Սիմոնյանն էր։ Ազգային ժողովի փոխնախագահն ավելի ուշ ֆեյսբուքյան ուղիղ եթերով պատմեց՝ Դանիելյանը սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել` ի պատասխան իր բարևին։

XS
SM
MD
LG