Մատչելիության հղումներ

Վրաստանը մտադիր է հուլիսի 1-ից զբոսաշրջիկներ ընդունել


Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսին
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսին

Վրաստանի իշխանությունները մտադիր են արդեն հուլիսի 1-ից թույլատրել զբոսաշրջիկների մուտքը երկիր, այս մասին հայտարարել է վարչապետ Գեորգի Գախարիան: Նրա խոսքով` մինչ այդ պլանավորում են բացել ցամաքային սահմանները և վերսկսել ավիաչվերթները:

Համաճարակի տարածումը կանխելու նպատակով Վրաստանի իշխանությունները դիմել են կոշտ սահմանափակումների` արտակարգ ռեժիմ հայտարարելուց, պարետային ժամ սահմանելուց բացի, դադարեցված է հանրային տրանսպորտի գործունեությունը, փակ են բոլոր հանրային վայրերը: Սահմանափակումները սկսել են աստիճանաբար թուլացվել անցած օրերից սկսած:

Ըստ պաշտոնական տվյալների` երկրում կորոնավիրուսով վարակվածների թիվը 615 է, մահացել է 9 մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG