Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսի նոր դեպքերը ամենաշատը արձանագրվում են Ռուսաստանում


Ռուսաստան - Մոսկվայում հիվանդանոցային համալիրին կից ժամանակավոր մասնաշենքեր են կառուցում, 5-ը մայիսի, 2020թ.
Ռուսաստան - Մոսկվայում հիվանդանոցային համալիրին կից ժամանակավոր մասնաշենքեր են կառուցում, 5-ը մայիսի, 2020թ.

Չորրորդ օրն անընդմեջ Ռուսաստանում յուրաքանչյուր օր 10 հազարից ավելի կորոնավիրուսի նոր դեպքեր են արձանագրվում:

Չորեքշաբթի առավոտյան հրապարակված տվյալների համաձայն՝ գրանցվել է 10 հազար 559 նոր դեպք՝ ավելին, քան նախորդ օրը: Անցած օրվա ընթացքում 86 պացիենտ է մահացել:

Կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը Ռուսաստանում անցավ մեկուկես հազարը: Վարակվածների թիվը մոտենում է 166 հազարի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG