Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 163-ով, բուժվածներինը՝ 24-ով


Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 163-ով՝ հասնելով 2 հազար 782-ի, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը:

Կենտրոնի պաշտոնական կայքում այսօր ժամը 11-ին հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 24-ով և հասել 1135-ի:

Ըստ նույն աղբյուրի՝ իրականացված թեստավորումների ընդհանուր թիվը 26 հազար 929 է:

Այսպիսով, կորոնավիրուսային հիվանդությունից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 1600 մարդ:

Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը Ֆեյսբուքում գրառմամբ հայտնում է, որ «նախորդ օրը արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով»:

Այդպիսով, կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մահացածների ընդհանուր թիվը մնում է 40, վարակված ևս 7 անձ, ըստ պաշտոնական աղբյուրների, մահացել է այլ պատճառներով:

Նշենք, որ մինչ օրս ամենամեծ թվով նոր դեպքեր՝ 134, Հայաստանում արձանագրվել էին ապրիլի 29-ին:

XS
SM
MD
LG