Մատչելիության հղումներ

Նախագահը ստորագրել է Էրիկ Գրիգորյանին շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից ազատելու հրամանագիրը


Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից Էրիկ Գրիգորյանին ազատելու հրամանագիրը: Այս մասին հայտնում է նախագահի պաշտոնական կայքէջը:

Ավելի վաղ «Ազատությունը» տեղեկացրել էր, որ նա հրաժարական է ներկայացրել, սակայն նախարարությունից ոչ հերքել էին, ոչ հաստատել այդ տեղեկությունը:

Էրիկ Գրիգորյանը շրջակա միջավայրի նախարար է նշանակվել անցած տարվա հունիսի 1-ին, մինչ այդ էլ՝ 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո, մայիսի 12-ից զբաղեցրել է բնապահպանության նախարարի պաշտոնը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG