Մատչելիության հղումներ

Փոմփեո. Հյուսիսային Կորեայից արձակված կրակոցները, ըստ ամենայնի, պատահականության արդյունք էին


ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեո, արխիվ
ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեո, արխիվ

Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոյի կարծիքով` մայիսի 2-ին Հյուսիսային և Հարավային Կորեաների միջև գտնվող ապառազմականացված գոտում տեղի ունեցած զինված միջադեպը «ամենայն հավանականությամբ պատահականության արդյունք էր»: Այս մասին ամերիկյան դիվանագիտության ղեկավարը հայտարարել է ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

Թերակղզու երկու հատվածների զինվորականների միջև փոխհրաձգության արդյունքում, մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն, տուժածներ չկան:

Միջադեպը տեղի էր ունեցել Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չոն Ունի երկար սպասված հրապարակային հայտնության հաջորդ օրը:

Կիմ Չոն Ունի առողջական վիճակի կտրուկ վատթարացման, նաև նրա՝ սրտի վիրահատության ենթարկվելու մասին տեղեկությունները սկսեցին շրջանառվել ապրիլի կեսերին: Հարավային Կորեայի կառավարության ներկայացուցիչներից մեկը, սակայն, կիրակի օրը հայտարարել է, որ Սեուլի տրամադրության տակ եղած տեղեկությունների համաձայն՝ Կիմ Չոն Ունը «հանրային դաշտից երեքշաբաթյա բացակայության ընթացքում որևէ վիրահատության չի ենթարկվել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG