Հյուսիսային և Հարավային Կորեան գնդակոծել են միմյանց դիրքերը: Միջադեպը տեղի է ունեցել այսօր առավոտյան երկու երկրների սահմանին:
Ըստ Հարավային Կորեայի, կրակը բացել է հյուիսկորեական կողմը: Միջադեպի արդյունքում Հարավային Կորեայի զինծառայողները չեն տուժել:
Նախօրեին Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ունը երեք շաբաթ տևած բացակայությունից հետո վերադարձել է հանրային ասպարեզ և մասնակցել է պարարտանյութերի արտադրամասի բացման հանդիսավոր արարողությանը:
Այդ երեք շաբաթների ընթացքում հարավկորեական և արևմտյան մամուլում հրապարակվել են հաղորդագրություններ Կիմ Չեն Ունի սրտի վիրահատության և առողջական ծանր վիճակի մասին:
Հյուսիսային Կորեան որևէ պաշտոնական պարզաբանում չի ներկայացրել ղեկավարի բացակայության պատճառների մասին: