Վրաստանի կառավարությունն այսօր կայացած նիստի ընթացքում որոշել է վերացնել երկրի մի շարք խոշոր քաղաքներում ապրիլի 15-ից գործող տեղաշարժի սահմանափակումները:
«Վաղվանից Բաթումի և Քութաիսի քաղաքներ ելումուտի բոլոր սահմանափակումները վերացվելու են: Որոշ սահմանափակումներ կշարունակեն գործել Թբիլիսիում և Ռուսթավիում, ինչն ուղղակիորեն կապված է սահմանամերձ շրջաններում տիրող համաճարակաբանական կացության հետ: Կարծում եմ, սակայն, որ այս շաբաթվա վերջին Թբիլիսիում և Ռուսթավիում ազատ տեղաշարժի վերականգնման հարցը ևս դրական լուծում կստանա», - կառավարության նիստի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան: