Վրաստանի էկոնոմիկայի նախարար Նատիա Տուրնավան հայտարարել է, որ երկիրը մտադիր է դառնալ աշխարհում առաջին պետություններից մեկը, որը կբացի սահմանները զբոսաշրջիկների առջև։
«Մենք ակտիվ աշխատում ենք Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության հետ, որպեսզի կարողանանք առաջիններից մեկը բացվել», - ոլորտի ներկայացուցչների հետ հեռավար քննարկման ժամանակ ասել է նախարարը՝ ընդգծելով, որ դա հնարավոր է միմիայն անվտանգության ու վերահսկողության խստագույն պայմաններն ապահովելու դեպքում:
Անցած մեկ օրում Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 27 նոր դեպք, ընդհանուր ցուցանիշը հասել է 566-ի, մինչև օրս մահացել է վեց մարդ, ապաքինվել են մոտ երկու հարյուրը: