Մատչելիության հղումներ

Թրամփ. Չինաստանը չկարողացավ կանխել վարակի տարածումը


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ

Միացյալ Նահանգների կառավարությունը շարունակելու է աջակցություն ցուցաբերել կորոնավիրուսի համաճարակի հետևանքով ծագած տնտեսական ճգնաժամից տուժած ամերիկացիներին: Անցած գիշեր Fox News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Դրա հետ մեկտեղ, նա նշել է, որ ըմբռնումով է մոտենում և՛ այն ամերիկացիներին, որոնք կառավարությունից պահանջում են շուտափույթ կերպով վերագործարկել տնտեսությունը, և՛ նրանց, որոնք կողմ եմ կարանտինային միջոցառումների շարունակությանը:

«Բազմաթիվ մարդիկ ցանկանում են վերադառնալ բնականոն կյանքի: Դուք տեսնում եք, որ գրեթե ամեն օր երկրի ողջ տարածքում [նման պահանջներով] ցույցեր են ընթանում: Եվ դրանք իմաստազուրկ ցույցեր չեն, դա լուրջ խնդիր է: Մյուս կողմից, սակայն, կան մարիդկ, որոնք խիստ վախեցած են: Բոլորն են թերևս ահաբեկված, քանի որ այսպիսի իրավիճակ է ստեղծվել: Մեր երկրում իրոք ահավոր մի բան է տեղի ունենում: Այս ամենը եկավ Չինաստանից, որտեղ և պետք է կանխվեր այդ վարակի տարածումը: Չինացիները, սակայն, գերադասեցին դա չանել: Գուցե դա պրոֆեսիոնալիզմի պակասից էր, կամ էլ այլ պատճառ կար: Ամեն դեպքում, մենք պատրաստվում ենք լույս սփռել այդ խնդրի վրա», - հայտարարում էր Թրամփը:

XS
SM
MD
LG