Մատչելիության հղումներ

«Ռուսաստանում մահացությունը COVID-19-ից 1 տոկոսից ցածր է»


ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն, Մոսկվա, արխիվ
ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն, Մոսկվա, արխիվ

Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբի տվյալներով, մայիսի 2-ի դրությամբ ախտահարվել է ավելի քան 124 հազար մարդ, կազդուրվել է ավելի քան 15 հազարը, մահացել է ավելի քան 1200 հիվանդ:

Առողջապահության նախարարության փոխանցմամբ, վիճակագրությունը կազմելիս, մասնագետները հաշվի են առնում լաբորատոր ստուգումներով հաստատված դեպքերը, սակայն եթե ստուգման արդյունքը բացասական է, բայց հիվանդն ունի երկկողմ թոքաբորբ, տվյալ հիվանդի վիճակը կարող է սահմանվել որպես ախտահարում նոր կորոնավիրուսով:

Տներում կամ ծերանոցներում մահացածների մոտ կորոնավիրուսի ախտորոշում է տրվում միայն դատաբժշկական ծառայության կողմից կատարված դիահերձման արդյունքով:

«Ճիշտ պահին իրականացված միջամտությունը, հիվանդանոցներում լրացուցիչ մահճակալների տեղադրումը, նոր հիվանդանոցների բացումը և մեր կողմից ձեռնարկված մի շարք այլ միջոցներ թույլ տվեցին զսպել համավարակը և խուսափել մահացության բարձր աստիճանից: Այսօրվա դրությամբ մահացությունը մեկ տոկոսի էլ չի հասնում, դա ամենացածր ցուցանիշներից մեկն է ամբողջ աշխարհում», - ասել է Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն:

Նրա փոխանցմամբ, մինչ համավարակը տարածվել և մոլեգնել է Եվրոպայում և այլ շրջաններում, ռուսաստանցի մասնագետները կարողացել են ուսումնասիրել այլ երկրների փորձը, հատկապես օգտակար էր չինացի գործընկերների աշխատանքի վերլուծությունը:

XS
SM
MD
LG