Մատչելիության հղումներ

Քննություն է տարվում՝ պարզելու Սեդա Սաֆարյանի հարազատների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի հանգամանքները. ՔԿ


Մարտի 1-ի իրադարձությունների տուժողներից մեկի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի հարազատների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի հանգամանքները պարզելու համար քննություն է տարվում, հայտնում են Քննչական կոմիտեից:

Ապրիլի 24-ին Երևանի Մուշ թաղամասում կատարված առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ ոստիկանությունում Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով հարուցված քրեական գործը ստացվել է Քննչական կոմիտե և ընդունվել վարույթ:

Նախաքննության ընթացքում կատարվել և կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է:

«Ազատության» հետ զրույցում Սեդա Սաֆարյանն ասել էր, որ իր հարազատների՝ դստեր, փեսայի, նրանց ընտանիքի անդամների ծեծը կապում է Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի մարդկանց, օլիգարխների հետ՝ դա դիտարկելով որպես պատասխան իր փաստաբանական գործունեությանը։

XS
SM
MD
LG