Մատչելիության հղումներ

Գավառի միջադեպերի գործով ձերբակալված է 15 անձ, ևս 3 անձի ձերբակալման որոշում է կայացվել. ՔԿ


Գավառում երկու անձի սպանության և չորս անձի հրազենային մարմնական վնասվածքներ պատճառելու, մի խումբ անձանց կողմից բռնությամբ և գույքը ոչնչացնելով զուգորդված զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ քննվող քրեական գործի քննությամբ տվյալներ են ձեռք բերվել՝ նշված միջադեպերին ևս 3 անձի առերևույթ մասնակցության վերաբերյալ, հայտնում են Քննչական կոմիտեից:

Վարույթն իրականացնող մարմինն այսօր որոշում է կայացրել նրանց ձերբակալու մասին, որի իրականացումը հանձնարարվել է ոստիկանությանը:
Զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով այս պահի դրությամբ, ըստ ՔԿ-ի, ձերբակալված է 15 անձ, ևս 3 անձի ձերբակալման որոշում է կայացվել:

Հիշեցնենք, որ դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 2-րդ մասի 6-րդ կետի, 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասի, 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերի, 185-րդ հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 1-ին մասի, 225-րդ հոդվածի (զանգվածային անկարգություններ) 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործերը միացվել են մեկ վարույթում:

XS
SM
MD
LG