Մատչելիության հղումներ

Գավառ քաղաքում տեղի ունեցած միջադեպի գործով ևս 10 անձ է ձերբակալվել


Գավառ քաղաքում տեղի ունեցած զինված միջադեպի գործով ևս 10 անձ է ձերբակալվել։

Քննչական կոիտեն տեղեկացնում է, որ Գավառում զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով այս պահի դրությամբ ձերբակալվել է 15 անձ:

Հիշեցնենք՝ երեկ Գեղարքունիքի մարզում՝ Գավառ քաղաքում, Նորատուսի և Գավառի մի խումբ բնակիչների փոխհրաձգության հետևանքով երկու մարդ սպանվել է, մեկը Նորատուսի բնակիչ, մյուսը՝ Գավառի։ Եվս վեց մարդ վիրավորվել է։

Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ երկու անձի սպանելու և չորս անձի հրազենային մարմնական վնասվածքներ պատճառելու, ինչպես նաև մի խումբ անձանց կողմից բռնությամբ և գույքը ոչնչացնելով զուգորդված զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ։

XS
SM
MD
LG