Կորոնավիրուսի համաճարակի և դրան հաջորդած կարանտինային միջոցառումների հետևանքով Ադրբեջանի տնտեսությունը օրական 120-ից 150 միլիոն մանաթի (70-ից 90 միլիոն ԱՄՆ դոլար) կորուստ է կրում, Turan գործակալության փոխանցմամբ` Ադրբեջանի կառավարությանը կից գործող օպերատիվ շտաբի հերթական նիստի ժամանակ հայտարարել է այդ երկրի էկոնոմիկայի նախարար Միքաիլ Ջաբարովը:
«Հարկադիր պարապուրդի հետևանքով խնդիրներ կարող են ծագել անգամ խոշոր ձեռնարկություններում: Թեև ապրիլի 27-ից կառավարությունը որոշել է աստիճանաբար վերացնել գործող սահմանափակումները, այնուհանդերձ կորոնավիրուսի սպառնալիքը դեռ տևական ժամանակ կազդի ստեղծված իրավիճակի վրա»,- հայտարարել է ադրբեջանցի նախարարը:
Ջաբարովի խոսքով` եթե իրադրությունը զարգանա հոռետեսական սցենարով, և կառավարությունը կրկին ստիպված լինի խիստ միջոցների դիմել, ապա «գործարարների կորուստները շատ ավելի զգալի կարող են լինել, ընդհուպ մինչև սնանկացում»: