Մատչելիության հղումներ

Վրաստանի իշխող կուսակցությունը Սաակաշվիլիին որևէ պետական պաշտոնի նշանակելը անընդունելի է համարում


Միխեիլ Սաակաշվիլի, արխիվ
Միխեիլ Սաակաշվիլի, արխիվ

Վրաստանի իշխող կուսակցության՝ «Վրացական երազանք»-ի քաղաքական հարցերով քարտուղար Իրակլի Կոբախիձեի խոսքերով՝ իրենց համար սկզբունքորեն կարևոր է, որ Միխեիլ Սաակաշվիլին պետական որևէ պաշտոն չզբաղեցնի:

Վրացական PalitraNews ալիքի «360 աստիճան» հաղորդաշարի հարցազույցում նա ասել է, թե Ուկրաինայում Սաակաշվիլիի ցանկացած նշանակում՝ լինի դա փոխվարչապետի կամ այլ պաշտոնի, իրենց կողմից կգնահատվի որպես «ոչ բարեկամական քայլ»:

«Միխեիլ Սաակաշվիլին Վրաստանի օրենսդրությամբ դատապարտված է մի շարք ծանր հանցագործությունների համար, այդ մասին Ուկրաինայի իշխանությունները բնականաբար գիտեն, և մենք մեծ հույսեր ունենք, որ այդ ոչ բարեկամական քայլը չի կատարվի», - ասել է Կոբախիձեն:

Անցած շաբաթ հայտի դարձավ, որ Ուկրաինայի նախագահը բարեփոխումների գծով փոխվարչապետի պաշտոնը առաջարկել է Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիին:

Նախագահի առաջադրումը պետք է հաստատի Գերագույն ռադան, բայց ըստ ուկրաինական մամուլի՝ Սաակաշվիլիի նշանակման հարցում խորհրդարանում տարաձայնություններ կան:

XS
SM
MD
LG