Չեխիայի առողջապահության նախարարության փոխանցմամբ, ապրիլի 23-ի երեկոյան դրությամբ երկրում գրանցվել է նոր կորոնավիրուսի 7 հազար 188 դեպք, մահացել է 213 մարդ:
Կառավարությունը հաստատել է կարանտինի ռեժիմը երկու շաբաթում թուլացնելու ծրագիր, որի համաձայն ապրիլի 27-ից կթույլատրվի մինչև 2 հազար 500 քառակուսի մետր տարածքով խանութների, մարզական կենտրոնների, վարսավիրանոցների, գեղեցկության սրահների, գրադարանների և կենդանաբանական այգիների աշխատանքը:
Ավելի խոշոր խանութների և կենտրոնների աշխատանքը կթույլատրվի մայիսի 11-ից, իսկ ռեստորանները, հյուրանոցները, թատրոնները և այլ հիմնարկներ կբացվեն մայիսի 25-ից:
Սոցիալական հեռավորություն պահպանելու և հանրային վայրերում դիմակներ կրելու պահանջը կմնա ուժի մեջ:
Այսօրվանից Չեխիայում արտոնվում են հանրային հավաքները, պայմանով, որ դրանց կմասնակցի մինչև 10 մարդ: