Մատչելիության հղումներ

Աշխարհում կորոնավիրուսի դեպքերի թիվն անցավ 2,7 միլիոնը, մահացել է շուրջ 191 հազար, բուժվել՝ 750 հազար մարդ


Ռուսաստան - Շտապ բուժօգնության ավտոմեքենա և բուժաշխատողներ մերձմոսկովյան հիվանդանոցներից մեկի մոտ, ապրիլ, 2020թ.
Ռուսաստան - Շտապ բուժօգնության ավտոմեքենա և բուժաշխատողներ մերձմոսկովյան հիվանդանոցներից մեկի մոտ, ապրիլ, 2020թ.

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 2,7 միլիոնը, համաճարակի զոհերի թիվը գերազանցել է 191 հազարը, նրանցից շուրջ 50 հազարը մահացել է Միացյալ Նահանգներում: Բուժվածների թիվն անցել է 750 հազարը:

Չինաստանում սահմանապահները հրազենային վնասվածք են հասցրել սահմանը հատել ցանկացող Հյուսիսային Կորեայի բնակչին: Ավելի ուշ պարզվել է, որ նա կորոնավիրուս ունի, և սա առաջին ապացույցն է, որ Հյուսիսային Կորեայում ևս կորոնավիրուս կա:

Համաճարակի հետևանքով տուժած եվրոպական երկրներում մահացությունը նվազում է: Այն երկրներում, որտեղ համաճարակը համեմատաբար ծանր հետևանքներ չի ունեցել, սահմանափակումներն աստիճանաբար մեղմացվում են: Չեխիայում համապետական կարանտինն այլևս չի գործում, այժմ քաղաքացիները կարող են ազատ տեղաշարժվել երկրով և ճամփորդել արտերկիր՝ վերադառնալուց հետո երկշաբաթյա կարանտին պահելու պայմանով, թույլատրվում է հավաքվել 10-հոգանոց խմբերով, արագացվել է այլ սահմանափակումների մեղմացման ժամանակացույցը: Նմանատիպ քայլեր են ձեռնարկվում Ավստրիայում, Գերմանիայում և Սլովակիայում:

Եվրամիության ղեկավարներն այժմ ավելի շատ մտահոգված են տնտեսական ճգնաժամի հաղթահարմամբ. Վիրտուալ գագաթնաժողովի արդյունքում որոշվել է ստեղծել 1 տրիլիոն եվրո օգնության ֆոնդ:

Ռուսաստանում կորոնավիրուսի վարակի նոր դեպքերի թիվը նվազում է, բայց հոսպիտալացվածների թիվն աճում է: Կառավարությունն առաջարկում է կարանտին սահմանել բոլոր գիշերօթիկ հաստատություններում ու ծերանոցներում:

XS
SM
MD
LG