Մատչելիության հղումներ

Triboo-ն սկսում է COVID-19-ի հակամարմին հայտնաբերող թեստերի վաճառքը Իտալիայում


Կորոնավիրուսի թեստ, արխիվ
Կորոնավիրուսի թեստ, արխիվ

Triboo տեխնոլոգիական ընկերությունը սկսում է COVID-19-ի հակամարմին հայտնաբերող թեստերի վաճառքը Իտալիայում, որտեղ զգուշորեն փորձում են թուլացնել կարանտինային միջոցառումները:

Իտալական ընկերության տարածած հայտարարության համաձայն՝ այդ թեստավորումը տևում է 10-15 րոպե, այն հայտնաբերում է մարդու մոտ վարակի դեմ հակամարմինը, ինչը, մասնագետների կարծիքով, ծայրաստիճան կարևոր է համաճարակի տարածումը կանխելու գործում:

Triboo-ն, ինչպես հաղորդվում է, առաջնահերթությունը կտա խոշոր ընկերությունների պահանջարկին, որոնք շաբաթներ տևած հարկադիր պարապուրդից հետո առաջիկայում կվերսկսեն գործունեությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG